News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի հյուսիսում, Հոկայդո կղզուց դեպի հարավ  5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը չի գերազանցել ճապոնական  սանդղակի 7 բալերից 3-ը, հայտնում է Ճապոնիայի կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դրա տվյալներով էպիկենտրոնը գտնվել է Ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու Աոմորիի նահանգի ափերից դեպի արեւմուտք: Սեյսմոլոգները տեղեկացնում են, որ ցունամիի վտանգ  չի առաջացել: Զոհերի եւ ավերվածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Ավելի քան հինգ տարի առաջ՝ 2011 թ. մարտի 11-ին, Ճապոնիայից հյուսիս-արեւելքում տեղի էր ունեցել 9.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներից հետո ափը ծածկել էր 14 մետրանոց ցունամիի ալիքը, որը խորտակել էր Ֆուկուսիմա-1 ատոմակայանի վեց էներգաբլոկներից չորսը եւ շարքից հանել ռեակտորների հովացման համակարգը: Մթնոլորտում եւ ծովի ջրում ճառագայթման արտահոսք էր տեղի ունեցել: 2011 թվականի մարտին Ֆուկուսիմա-1 ատոմակայանում տեղի ունեցած վթարը Չեռնոբիլի ատոմակայանում աղետից հետո վերջին 25 տարիների ընթացքում ամենամեծն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ