News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հսկայական ծավալի աշխատանք է կատարել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու համար։ Այդ մասին այսօր, դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին։

Նրա խոսքերով՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպման ժամանակ ինքը տեղեկացվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստման ընթացքի մասին։

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատել է սեղմ ժամկետում, նրան հաջողվել է պատշաճ մակարդակով կատարել 2018թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները։ Ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ դրսեւորել իրենց կամարտահայտությունը»,- ընդգծեց դիտորդական առաքելության ղեկավարը։ Գումինսկին նշել է բոլոր քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների առկայության կարեւորությունը։

«Անհրաժեշտ է ընդգծել քարոզարշավի ընթացքում մամուլի զանգվածային միջոցների դերը, ինչպես նաեւ քաղաքական ուժերի համար հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ կոմունիկացիոն զանգվածային այլ միջոցներով իրենց ծրագրերը ներկայացնելու հավասար հնարավորությունների առկայությունը»,- ասաց նա։

Գումինսկին ընդգծեց քաղաքական երկխոսության, այդ թվում՝ բանավեճերի անցկացման կարեւորությունը, ինչը նպաստում է նրան, որ ընտրողները քաղաքական գործիչներից տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենան։

«Դիտորդական առաքելությունը, որ կազմված է 84 փորձառու եւ որակավորված դիտորդներից, իր աշխատանքը սկսել է 2018թ․ նոյեմբերի 22-ին։ Առաքելությանը մասնակցելու հրավերին արձագանքել են ԱՊՀ բոլոր երկրները, բացի Ադրբեջանից (հայտնի պատճառներով) եւ Ուկրաինայից, որը 2015թ․ հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ չի մասնակցելու դիտորդական առաքելություններին»,- հայտարարեց Վիկտոր Գումինսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ