News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստեփանավանում կորել է մեր կուսակցության մոտ 60 քվեաթերթիկ: Դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը:

Նրա խոսքով, սակայն, սա ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չի ունեցել: «Մենք չենք ցանկանում փչացնել ո՛չ հաղթած քաղաքական ուժի, ո՛չ մեծաթիվ քաղաքացիների տրամադրությունը: Մենք միայն փաստն ենք գրանցում»,- նշեց Շիրինյանը: Նրա կարծիքով՝ իրավիճակը պետք է պարզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «Մենք բողոք չենք ներկայացնի, այս դեպքում դա մեզ համար սկզբունքային չէ: Սակայն այդ փաստը վկայում է մեր կուսակցության դեմ ուղղված գործողությունների մասին»,- հավելեց քաղաքական գործիչը:

Նրա գնահատմամբ՝ ստացած ավելի քան 6 հազար ձայնը լավ երաշխիք է գաղափարների առաջմղման եւ ծրագրային բազայի զարգացման համար: «Հայաստանի նորագույն քաղաքական պատմության մեջ առաջին անգամ քաղաքական կուսակցությունը համալրվել է պրոֆեսիոնալ քաղաքագետներով, տնտեսագետներով, իրավաբաններով»,- ասաց ՔԺՎ ղեկավարը:

Լեւոն Շիրինյանը հստակեցրեց, որ իր կուսակցությունը չի լրացնի «փողոցային», արտախորհրդարանական ընդդիմության շարքերը: «Մենք այլընտրանքային քաղաքական ուժ կլինենք: Մտադիր ենք բարձրացնել երկրի քաղաքական համակարգի մակարդակը, առաջարկել նոր քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային հայեցակարգեր»,- հստակեցրեց կուսակցության ղեկավարը:

Շիրինյանը նշեց, որ նախընտրական ժամանակաշրջանում երկու միտում է պարզվել: «Առաջին՝ որոշ լրատվամիջոցներ մեզ դասել են կրոնական կազմակերպություններին, չնայած դա այդպես չէ: Մենք քաղաքական կուսակցություն ենք, մեր գաղափարախոսության հիմքում դրված են քրիստոնեական արժեքները: Երկրորդ՝ կուսակցությանը սկսեցին նույնականացնել իմ անձի հետ, ինչպես տեղի է ունենում Հայաստանի քաղաքական իրականության մեջ»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքներով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երրորդ տեղում է՝ երկրորդ տեղը զիջելով «Բարգավաճ Հայաստանին»: Կանխատեսելիորեն առաջին տեղը զբաղեցրել է «Իմ քայլը» դաշինքը: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 0,51 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ