Սիրիայում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից օրեր անց արդեն Սիրիայի հետ սահմանին են մոտցել տարբեր շրջաններից դուրս եկած ռազմական զինտեխնիկան եւ զինվորականները։
Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարբեր շրջանների ռազմաբազաներից մեծ թվով զինտեխնիկա եւ զինվորականներ են տեղակայվել Սիրիայի հետ սահմանակից Հաթայ եւ Քիլիս նահանգներում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրեր առաջ հայտարարել էր, թե Թուրքիան մոտ օրերս ռազմական գործողություններ է սկսելու Սիրիայում Եփրատից արեւելք քրդական զինված կազմավորումների դեմ։ Նա շեշտել էր, թե ԱՄՆ–ը շարունակում է գաղտնի զինել քրդերին, ինչը Թուրքիային խիստ անհանգստացնում