News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի օրվանից մերձավորարեւելյան մի շարք երկրներ սկսած այցելությունները մասն են կազմում գլոբալ հակաիրանական կոալիցիա ստեղծելու՝ Միացյալ Նահանգների ջանքերի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է «Интерфакс»–ը։

 «Մեր ներկայիս շրջագայության տարրերից մեկն էլ կոալիցիա ստեղծելու ջանքերի շարունակությունն է, որի մեջ կմտնեն Պարսից Ծոցի երկրները, Իսրայելը, ամողջ աշխարհի եվրոպական եւ ասիական երկրները, այն երկրները, որոնք հասկանում են՝ պետությունը, որը հանդիսանում է ահաբեկչության աշխարհի խոշորագույն ​​հովանավորը, պետք է դադարեցնի իր գործունեությունը», - ասել է Պոմպեոն CNBC- ին տված հարցազրույցում` նախքան Հորդանան, Եգիպտոս, Բահրեյն, Միացյալ Արաբական Էմիրություններ, Կատար, Սաուդյան Արաբիա, Օման եւ Քուվեյթ մեկնելը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն Իրանի հանդեպ ավելի խիստ մոտեցում կպահանջի Եվրոպայից, պետքարտուղարն ասել է. «Անկասկած: Ես կցանկանայի տեսնել, որ աշխարհը շարունակում է աջակցել Միացյալ Նահանգների եւ Պարսից ծոցի երկրների, Իսրայելի ջանքերին. Սա կարեւոր ձեռնարկ է, քանի որ իրանական ռեժիմի հեղափոխական բնույթը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ