Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քննարկել են Փհենյանի եւ Վաշինգտոնի ղեկավարների սպասվող հանդիպումը՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ Կիմը զգուշացրեց, որ կարող է այլընտրանքային ճանապարհով գնալ, եթե ԱՄՆ-ը չմեղմացնի պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը:
Կիմ Չեն Ինի այցը Չինաստան տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկրորդ գագաթնաժողովի ծրագրերի ֆոնին՝ ուղղված Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը:
Ինչպես հաղորդել է Yonhap–ը՝ վկայակոչելով այլ աղբյուրներ, առաջնորդների միջեւ բանակցություններում կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի երկրորդ գագաթնաժողովը եւ երկկողմ կապերի ամրապնդումը: