News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Արամի 23 հասցեում գործող «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի Facebook-ի էջում տեղադրված տեսանյութում նշում է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Մենք առաջին օրից սկսեցինք հանդիպումների շարք: Պարոն Հեքեքյանը (երգչախմբի ղեկավար-խմբ) Հայաստանում չէր եւ ես հանդիպում ունեցա կոլեկտիվի հետ՝ հասկանալու ստեղծված իրավիճակը: Մենք գծեցինք աշխատանքային քարտեզը, որով պետք է շարունակենք աշխատանքը: կոլեկտիվի տնօրենը ներկայացրեց այն չափորոշիչներին համապատասխան հնարավոր տարածքները, որտեղ հնարավոր է երգչախումբը շարունակի գործել:

Մեզ խիստ անհանգստացրեց, որ տարածքի խնդրի հետ կապված որոշ երեխաներ դուրս են եկել երգչախմբից եւ երգչախումն ունի որոշակի ստեղծագործական խնդիրներ»,-նշել է Վիրաբյանը:

Հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար պայմաններով տարածք, որի վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երեւան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը:

Փոխքաղաքապետի խոսքով, նախքան պատի փլուզումը, երեկ ինքը եւս մեկ հանդիպում է ունեցել Տիգրան Հեքեքյանի հետ. «Արդեն երկուշաբթի պատրաստվում ենք եռակողմ հանդիպում անցկացնել, որպեսզի քննարկենք պայմանագրային դրույթները: Ես վստահ եմ, որ կլինի այդ հանդիպումը եւ մենք կկարողանանք հասնել նրան, որ օր առաջ ստեղծագործական, ուսումնական պրոցեսները բնականոն ընթացի մեջ մտնեն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ