News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Microsoft-ը զբաղված է Windows 10-ը հարմարեցնելով այն սարքերին, որոնց դիսփլեյը կարող է երկու մասի բաժանվել:

The Verge-ի աղբյուրների տեղեկատվությամբ՝ ընկերության ինժեներները ծալվող էկրաններին եւ երկէկրան գաջեթներին են հարմարեցնում ոչ միայն օպերացիոն համակարգը, այլեւ շատ այլ նախորոշված հավելվածներ, հայտնում է Vesti-ն:

Windows-ի մշակողը ծալվող սարքերով արդեն վաղուց փորձարկումներ է կատարում: Դեռ 2010-ին, օրինակ Microsoft-ը Courier պլանշետ-բուկլետի հայեցակարգ ուներ, որը կարող էր ծալվել, ինչպես նոթատետրը:

«Թվային մոլեսկինը» ստեղծվում էր ստեղծագործ մարդկանց համար՝ կոնտենտի ստեղծողների, ճարտարապետների կամ գրողների, այլ ոչ թե բիզնեսի համար, հետեւաբար ընկերությունը, որն այն ժամանակ գլխավորում էր Սթիվ Բալմերը, iPad-ի մասին հաղորդագրությունից հետո փակեց նախագիծը:

2017-ին Microsoft-ը արտոնագրել էր մի քանի մշակումներ, որոնք կապված են ճկվող դիսփլեյների հետ, իսկ 2018-ի ամռանը լրատվամիջոցները հաղորդեցին Surface շարքից Andromeda անվանումով սարքի շնորհանդեսի մասին:

Նրա առանցքային առանձնահատկությունը կլինեն կորացած եւ կորպուսի հակառակ կողմ անցնող ծայրերով երկու էկրանները, որոնք այնպես են կառուցված, որ բացված վիճակում միասնական, գրեթե անկար դիսփլեյ ձեւավորեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ