News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին մամուլը փաստեր հրապարակեց, որ մի քանի նորանշանակ մարզպետներ պարգեւատրել են իրենց, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին, ընդ որում հղվող օրենքը միշտ չէ, որ պահվել է․ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, աշխատելով ընդամենը 71 օր, ինքն իրեն խրախուսել է մեկ օրում երկու անգամ, իսկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իրեն պարգեւատրել է աշխատավարձի 104 ու կես տոկոսի չափով։ Մարզպետների այս բացվող ախորժակը նաեւ խորհրդարանական ճեպազրույցներում քննարկվեց։ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն անընդունելի համարեցին նորանշանակների ինքնապարգևատրումները։

Իշխող խմբակցության ղեկավարը անորոշ պատասխան տվեց, նախ վկայակոչեց օրենքը, ասաց՝ որքանով տեղյակ է, մարզպետները գործել են այնպես, ինչպես թույլատրում է օրենքը, հետո անկեղծացավ, թե չգիտի՝ ինչ է թույլ տալիս օրենքը։

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է, նախնական տվյալներով` նա իր մտերիմներին ու ազգականներին՝ 9 հոգու տեղավորել է տարբեր հաստիքներում։ Նրանք փաստացի չեն աշխատել, բայց տնօրենն անձամբ ստացել է նրանց աշխատավարձերը, եւ այսպես 2015-ի մայիսից հափշտակել է ավելի քան 13.350․000 դրամ։ Տնօրեն Գայանե Հովհաննիսյանը յուրացրել է նաեւ երեխաների սննդի մի մասը․ այս յուրացումն էլ սկսվել է 2014-ից։ Նա խոհարարից պահանջել է ամեն օր պահեստի սննդամթերքից իրեն բաժին բերել, խոհարարն էլ, աշխատանքը կորցնելու վախից, կատարել է տիկնոջ պահանջը եւ երեխաների կերակուրը եփել պակաս մթերքներով։ Խոհարարը կամ նրա օգնականը սնունդը տեղափոխել է տնօրենի աշխատասենյակ, տնօրենն էլ պարբերաբար դատարկել է լցվող դարակները։ Նախաքննությունը շարունակվում է։

ԱԱԾ-ն հանցավոր մեխանիզմ է բացահայտել, որին մասնակցել է ՊԵԿ պաշտոնյա։ Ըստ նախնական տվյալների՝ մի շարք քաղաքացիներ Վրաստանից, Թուրքիայից խոշոր խմբաքանակներով բեռներ են բերել՝ միրգ-բանջարեղեն, հագուստ, ավտոյուղեր և այլն, կուտակել են վրացական Սադախլո գյուղի տարբեր տներում կամ սահմանի չեզոք գոտում, ապա մաս-մաս հայտարարագրելով որպես ուղեբեռ՝ «Բագրատաշենի» հսկիչ անցագրային կետով ներկրել են Հայաստան՝ չվճարելով հարկերն ու տուրքերը: Այսպիսի մի փորձ կանխել են ԱԱԾ աշխատակիցները․ մաքսային տեսուչը եւ նրան կաշառած ներկրողը կալանավորվել են։ Հարուցվել է քրեական գործ։

Կրկին թալանել են Varks.am-ը։ Կոմիտասի վրա գործող գրասենյակ է մտել գլխարկով եւ բժշկական դիմակով մի անձ եւ հափշտակել 1 միլիոն դրամ։ Մոտ մի շաբաթ առաջ էլ անհայտ մեկը, ներկայանալով որպես ֆանտոմաս, թալանել էր Դավթաշենի Varks.am-ը։

Երևանի բժշկական համալսարանի  հոգաբարձուների խորհուրդը ղեկավարելու է բոլորովին այլ ոլորտից հայտնի Վահան Արծրունին։ Կիթառահար բանաստեղծը այսօր ընտրվել է խորհրդի նախագահ։ Նրա մրցակիցը գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանն էր, Արծրունին ստացել է 21 ձայն, Համբարձումյանը՝ 7։ Խորհրդի այս նիստը ուշագրավ էր նաեւ մինչեւ քվեարկությունը, նիստի կարգի վերաբերյալ առաջարկները, հաջորդած ելույթները հանկարծ հունից հանեցին պաշտպանության փոխանախարարին, որ նաեւ խորհրդի անդամ է։ Գաբրիել Բալայանը սկսեց գոռգոռալով կարգի հրավիրել երկար խոսողներին։

Դոլարն ու ու եվրոն էժանանում են․ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 551, բրիտանական ֆունտը 622 դրամ է, ռուսական ռուբլին՝  7 ու 31:

Հայաստանում վաղը՝ հունվարի 22-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +4+6:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ