News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պահանջում է, որ Հարավային Կորեան ամեն տարի 1.2 մլրդ դոլար վճարի թերակղզում ամերիկյան զորքերի տեղակայման համար, ինչն ավելի քան 40 տոկոսով ավելին է, քան այն գումարը, որն այժմ Սեուլը վճարում է 28 500 ամերկացիների գտնվելու համար, գրում է Telegraph-ը:

Վաշինգթոնի պահանջը փոխանցվել էր դեկտեմբերին՝ այս հարցով բանակցությունների վերջին փուլի անցկացման ժամանակ, թեեւ այդ ժամանակվանից Սեուլում ԱՄՆ դեսպանը, ինչպես հաղորդվում է, ակնարկել է, որ Վաշինգթոնը մերժման դեպքում կարող է վերանայել բարեկամության մասին համաձայնագիրը: 

Կորեական ԶԼՄ-ների տվյալներով, նման դիրքորոշումը զայրացրել է Հարավային Կորեայի ղեկավարությանը, որը հայտարարել է, որ կարող է առավելագույնը 886 մլն դոլար վճարել:

The Korean Times-ը ԱՄՆ-ին  մեղադրել է Սեուլին վերջնագիր ներկայացնելու համար:

Նշելով, որ Վաշինգթոնը նախկինում Սեուլից վճարների նման կտրուկ աճ չէր պահանջել, հրապարակման մեջ  նշվում է, որ պահանջը չափազանց մեծ է: «Ավելի լուրջ է այն, որ Թրամփի վարչակազմը փորձում է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրը օգտագործել որպես լծակ, որպեսզի իր դաշնակցին ստիպի ընդհանուր ծախսերի կեսից ավելին կրել»:

ԱՄՆ դեսպանի պահանջը «կարող է որպես շանտաժ կամ սպառնալիք դիտարկվել, եթե Սեուլը չկատարի ԱՄՆ-ի պահանջը», գրում է թերթը:

Հարավային Կորեայի կառավարությունը պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի պահանջներն այն հիմնավորմամբ, որ քննարկումները շարունակվում են:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ