News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտության ոչ ուժային կարգավորման կոնսենսուս ունի: Հունվարի 30-ին Երեւանում Ալեքսանդր Սերգեյեւիչ Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Նրա խոսքով՝ առանց բացառության բոլոր երկրները, միջնորդների հիմնական եռյակը՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը (որին ներկայացնում է Ֆրանսիան – խմբ.) միակարծիք են, որ ուժային սցենարները պետք է կտրականապես բացառվեն:

ՌԴ ԱԳ փոխնախարարը նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների շնորհիվ վերջին ամիսներին հաստատվել է համեմատական հանդարտություն եւ «հատկանշական է դարձել իրադրության կանխատեսելիությունը»: «Առջեւում նոր հանդիպումներ են, իմ ընկալմամբ՝ այդ հանդիպումները կանցկացվեն տարբեր մակարդակներով՝ ինչպես ԱԳ նախարարությունների, այնպես էլ 2 երկրների առաջնորդների: Հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի սուբստանտիվ լինեն, իրական արդյունքներ եւ առաջընթաց ապահովեն: Հիմա չափազանց կարեւոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իրադրությունը լինի կանխատեսելի եւ հանգիստ»,- շեշտեց Կարասինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ