News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղը ձայնային կարդիգրամայի արդյունքներն ուղարկվել են Պաշտպանության նախարարություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ կործանված ինքնաթիռի սեւ արկղի փորձաքննությունն իրականացրել են ռուս մասնագետները։

«Ստացվել են միայն ձայնային կարդիոգրամայի արդյունքները, որոնք հրապարակման ենթակա չեն։ Սեւ արկղի փորձաքննությունը այլ բազմաթիվ գործողություններ էլ է ենթադրում, որոնց պատասխանը դեռ չեն ստացվել։ Միայն ձայնային տվյալներով չի ամփոփվում եւ միայն մեկ էքսպերտիզայով չի ամփոփվում, դա տեւական ժամանակ է տեւում, տարբեր կողմերից ուսումնասիրվում է, եւ եթե տվյալ գործով լինեն մեղադրյալներ, մեղավորներ կհայտարարվի այդ մասին»,– ասաց նա։

Արծրուն Հովհանիսյանը հավելեց, որ փորձաքննության արդյունքները հնարավոր է չհրապարակվեն, քանի որ ռազմական ինքնաթիռ է կործանվել եւ արդյունքները ռազմական գաղտնիք կարող են իրենց մեջ պարունակել։

Նշենք, որ աղետի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը:

Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի հատկանիշներով` թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ