News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 5-ին, 6-ի լույս գիշերը Ադրբեջանի հյուսիսում 6 բալ հզորությամբ հիմնական երկրաշարժից հետո տեղի է ունեցել եւս 3 երկրաշարժ, հայտնել են Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից:

Այսպես՝ 3,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել երեքշաբթի տեղական ժամանակով 23:37-ին Պիրգուլու կայարանից 8 կմ արեւմուտք:

Երկրաշարժի օջախը գտնվել է 11 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցումներ չեն զգացվել:

3,0 բալ հզորությամբ երկրորդ երկրաշարժը  գրանցվել է տեղական ժամնակով 02:34-ին Պիրգուլու կայարանից 8 կմ հարավ-արեւմուտք:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցումներ չեն զգացվել:

Երրորդ՝ 3,9 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 06:25-ին, էպիկենտրոնը գտնվել է Պիրգուլու կայարանից 9 կմ հարավ-արեւմուտք:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցումներ չեն զգացվել:

Ադրբեջանի հյուսիսում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժել է 30 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ