News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
USD
477.53
EUR
539.8
RUB
7.55
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Վրաստանի քաղաքացիություն պետք է տալ բոլորին, ովքեր ծնվել են Վրաստանում եւ ծագումով վրացի են։ Այս մասին նա ասել է բելգիական Լիեժ քաղաքում վրացի տարագիրների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Կոնֆերանսին, որին մասնակցում էին հարյուրավոր վրացի տարագիրներ աշխարհի տարբեր երկրներից, նախկին նախագահը ներկայացրել է մի ծրագիր, երկրի մոդել, որտեղ կուզենան վերադառնալ արտասահմանում ապրող հազարավոր վրացիներ։

Այդ ծրագիրը պատրաստվել է «Միասին՝ տո՛ւն» շարժման կողմից։ Սա ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրել է Սաակաշվիլին հունվարին եւ գոյատեւում է էմիգրանտների նվիրատվություններով։

Սաակաշվիլու կարծիքով՝ Վրաստանի քաղաքացիություն պետք է տալ բոլոր նրանց, ովքեր ծնվել են Վրաստանում եւ ծագումով վրացի են։ Նրա խոսքով՝ նա սխալվել է, երբ սա չի արել իր նախագահության օրոք։

«Ես գիտակցել եմ այս սխալը վերջում, եւ այդ ժամանակ սկսեցի խենթի պես անձնագրեր տալ վրացիներին ամենուրեք, Ուկրաինայում եւ այլ երկրներում»,- ասել է Սաակաշվիլին։

Նախկին նախագահը կարծում է, որ Վրաստանի ընտրական համակարգը բարեփոխման կարիք ունի։ Նրա հայեցակարգի համաձայն՝ տարագիրները պետք է Վրաստանում հեռվից քվեարկելու հնարավորություն ստանան, ինտերնետի միջոցով, քանի որ դեսպանությունները չեն հասցնում գրանցման եւ քվեարկության կազմակերպման հարցում։

«Ընտրական հանձնաժողովները եւ վերեւից նրանց ստացած ցուցումները մնում են խաղից դուրս»,- նշել է նախկին նախագահը։

Էլեկտրոնային քվեարկության սկզբունքը, Սաակաշվիլու կարծիքով, պետք է օգտագործվի ոչ միայն ընտրությունների, այլ նաեւ Վրաստանի կառավարության մակարդակով ընդունվող ցանկացած որոշման ժամանակ՝ մարիխուանայի աճեցումից մինչեւ առողջապահության համակարգի բարելավում։

Սաակաշվիլու այլ առաջարկությունների թվում են կենսաթոշակային համակարգի բարելավումը եւ Վրաստանում այնպիսի բանկի ստեղծումը, որը կդառնա երկրի ամենաթափանցիկ վարկային կազմակերպությունը եւ կսպասարկի ինչպես Վրաստանի բնակիչներին, այնպես էլ արտասահմանում ապրող վրացիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթում է հինգ շրջանում
«Վրացական երազանքը» հաղթում է բոլոր հինգ շրջաններում...
Բաթումիի քաղխորհրդում կրկին տեղի է ունեցել ծեծկռտուք. տուժել է «Վրացական երազանքի» պատգամավորը
Վեճը սկսվել է Բաթումիում 20-րդ դարի վրացի բանաստեղծ Տերենտիա Գրանելիի կիսանդրու տեղադրման հարցը քննարկելու ժամանակ…
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանում իրավաբանական հարցերով կոմիտեի նիստի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք…
Սաակաշվիլին հայտնել է Վրաստանում 72 ժամում իշխանափոխություն անելու պատրաստակամության մասին
3 օրում կկարողանա այնպես անել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ եւ հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ընդմիշտ կանհետանա…
Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկարացնել Զվիադ Գամսախուրդիայի սպանության գործի քննության ժամկետը
Ըստ Վրաստանի Քրեական օրենսգրքի՝ դեկտեմբերի 31-ին լրանում է վաղեմության 25 տարին, որից հետո մեղավորներին չեն կարող դատել…
Անընդմեջ բողոքի գործողություններ. Վրացական ընդդիմությունը ներկայացրել է իր ծրագրերը
Մենք արդեն վաղվանից սկսում ենք բողոքի գործողություններ. դրանք ոչ մի օր չեն դադարի...