
Հարավաֆրիկյան Կենսաբազմազանության ազգային ինստիտուտից հետազոտողները Անգոլայում մեջքին անհասկանալի եղջյուրով մորմերի նոր տեսակ են հայտնաբերել, գրում է African Invertebrates-ը:
Նոր տեսակը պատկանում է Ceratogyrus ընտանիքին՝ եղջերավոր սարդ-բաբուինների: Այն ստացել է Ceratogyrus attonitifer անվանումը: Նոր տեսակի տարբերակիչ հատկությունը մեջքի մեծ եջուրաձեւ ելուստն է:
«Աշխարհում ոչ մի այլ սարդ նման ելուստ չունի, դրա գործառույթն անհայտ է», -նշում են մասնագետները:
Գիտնականները սարդերի նոր տեսակը հայտնաբերել են Կենտրոնական Անգոլայի անտառներում: Սարդերը բնակվում են ավազում, խոտերի մեջ: Հետազոտողներին հաջողվել է մի քանի էգ գտնել: Սարդերը հիմնականում միջատներ են որսում, նրանց թույնը որպես այդպիսին վտանգավոր չէ, սակայն կծոցը կարող է վարակի պատճառ դառնալ: