News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի մայրաքաղաքում Տեառնընդառաջի տոնը նշել են ընդարձակ ծրագրով, միջոցառումների ցանկում են՝ նկարչուհի Եկատերինա Դաննիկ-Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը, հյուրասիրություն եւ ժողովրդական երաժշտություն: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Տոնակատարությանը մասնակցել է Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի Հայերի միության, Կիեւի հայկական համայնքի, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան եւ հոգեւորականության ներկայացուցիչներ:

Հին ավանդույթի համաձայն, որը ծագում է մինչքրիստոնեական դարաշրջանից, օրհնված մոմով վառվում է խարույկը, որը խորհրդանշում է Քրիստոսի փրկող լույսը: Այս տարի Կիեւում խարույկը վառել են Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Եկեղեցական արարողության ավարտից հետո նորանշանակ դեսպանը դիմել է հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կարգադրությամբ օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Տեառնընդառաջի տոնական սուրբ պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության ծեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ