News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Համաժողովի շրջանակում նախատեսվում է մի ամբողջ շարք քաղաքական շփումների անցկացում, մասնավորապես՝ մշակվում են երկկողմ հանդիպումներ Գերմանիայի, Հարավային Կորեայի, Բելգիայի, Պակիստանի, Մոնղոլիայի, Հայաստանի, Խորվաթիայի, Ճապոնիայի ԱԳ նախարարների հետ,- հայտնել է նա: - Առանձին բանակցություններ են հիմա մշակվում Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, Չինաստանի ԿԿ Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչիի հետ: Շփում է նախատեսվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ինչպես նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի Լիբիայի հարցով հատուկ ներկայացուցչի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի հետ»:

Նա հիշեցրել է, որ Լավրովը փետրվարի 15-16-ին կմասնակցի Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի հերթական նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան (ֆոտո)
Նախատեսվում են նաև մի շարք այլ միջոցառումներ…
Պեսկով․ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է երկխոսությունը կողմերի հետ տարբեր մակարդակներում, «Հայաստանի հետ, ․․․
Եղբայր հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն, խաղաղ ապագա և բարօրություն. ՌԴ դեսպանություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Հայաստանը եղել եւ մնում է մեր շատ կարեւոր դաշնակիցը, գործընկերը. Կրեմլ
Հայաստանը մեզ համար կարեւոր դաշնակից է...
Պուտինն ու Փաշինյանը անցյալ շաբաթվանից չեն շփվել. Պեսկով
Կրեմլը հաստատել է, որ անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի...
Ամենաշատ