News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը շահագրգռված է արաբական աշխարհի կայունությամբ: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է պատմության մեջ առաջին՝ Եվրամիության եւ Արաբական պետությունների լիգայի համատեղ գագաթնաժողովի ժամանակ, որն ընթանում է Շարմ էշ Շեյխում: «Եվրամիության ճակատագիրն ուղղակիորեն կախված է ԱՊԼ երկրների ճակատագրից»,- շեշտել է Գերմանիայի կանցլերը, փոխանցում է DW-ն: 

Գերմանիայի կացլերն իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանում միգրացիայի թեմային եւ իսլամական ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաեւ կրկին Սիրիայում խաղաղ գործընթացի կոչ է արել: Դրանից բացի, Մերկելը հատուկ առանձնացրել է Իսրայելի՝ գոյություն ունենալու իրավունքը եւ ընդգծել Մերձավոր Արեւելքում Գերմանիայի անփոփոխ դիրքորոշումը:

Եվրամիությունը հանձնառու է մնում Իրանի հետ գործարքին, սակայն Իսլամական Հանրապետության քաղաքականության մեջ «ագրեսիվ միտումներ» են նկատվում, նշել է Մերկելը: Նրա խոսքով՝ ԵՄ եւ ԱՊԼ պետություններն այս ոլորտում պետք է համագործակցեն:

Բարձր մակարդակով երկօրյա հանդիպման գլխավոր նպատակն է դարձել Եվրամիության եւ Մերձավոր Արեւելքի, ԱՊԼ մեջ մտնող Հյուսիսային եւ Արեւելյան Աֆրիկայի երկրների միջեւ համագործակցության ամրապնդումը: Օրակարգի մեջ մտնող հիմնական թեմաներն են համատեղ պայքարն ապօրինի միգրացիայի եւ միջազգային ահաբեկչության դեմ, ինչպես նաեւ Սիրիայում, Եմենում, Լիբիայում եւ Մերձավոր Արեւելքում հակամարտությունների կարգավորումը: Գագաթնաժողովին մասնակցում են մոտ 50 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ