News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան կարգավորման հարցում նոր փուլ է սկսվում։ Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ դրա համար Հայաստանի ղեկավարությանը բավական ժամանակ է պետք։

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ փորձագետը նշել է, որ համանախագահները միայն միջնորդներ են, իսկ վեջնական ձեւաչափն ու կարգավորումը կախված են կողմերի դիրքորոշումներից։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները միայն փաստի արձանագրում են, թե ինչ է տեղի ունեցել մինչեւ այժմ։ Ելնելով ղարաբաղյան հարցի քննարկման շուրջ գործընթացներից՝ կարելի է պնդել, որ մենք գտնվում ենք կարեւոր փուլում, վերիմաստավորման փուլում։ Պատրաստվում է Բաքվի հետ բանակցությունների նոր ռազմավարություն։

Այդ գործընթացը կարող է տեւել շատ երկար, եւ շատ ջանքեր կպահանջվեն, մանավանդ եթե Բաքուն շարունակի բանակցությունների նմանակման քաղաքականությունը»,- ընդգծել է նա։

Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, որ ապրիլյան պատերազմը շատ կարեւոր էր բանակցությունների հանդեպ մոտեցումների վերանայման տեսակետից։

«Պատերազմը ցույց տվեց, որ ձեւաչափը, որը կար այն ժամանակ, չէր կարող ապահովել անհրաժեշտ արդյունք, եւ այն կարող է փակուղի տանել բանակցային գործընթացում»,- ամփոփել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ