News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Խնդիրները, որոնք չափելի չեն, անլուծելի են։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Գյումրիում երկրաշարժից հետո տնակների հարցի լուծման մասին։ 

«Այսօր մենք չգիտենք, թե քանի մարդու նկատմամբ ունենք պարտավորություն։ Երբ ես գնում եմ  գյուղեր, ասում են՝ լավ կլինի՝ այդ ճանապարհը սարքենք։ Երբ մենք ունենք նախագիծ, նախահաշիվ, այսինքն՝ գիտենք, թե ինչքան է պետք այդ խնդիրը լուծելու համար, դա ուրիշ իրավիճակ է, բայց երբ ունենք հիփոթետիկ իրավիճակ, երբ չգիտենք, թե դրա արժեքն ինչքան է, այդ խնդիրը դառնում է տեսականորեն անլուծելի խնդիր։ Մեր խնդիրն է այսօր ազնվության պայմաններում պարզել, թե պետությունը քանի հոգու նկատմամբ պարտավորություն ունի։ Օրինակ, քաղաքացին տուն է ստացել, վաճառել է, նորից գնացել տնակ, մենք պետք է հասկանանք, այդ մարդու նկատմամբ ունե՞նք պարտավորություն, թե ոչ»,–ասաց նա։

Փաշինյանը շեշտեց՝  ամեն ինչ պետք է դարձնել չափելի, որպեսզի կառավարությունը գնահատականն ունենա եւ հաջորդ քայլն անի։

Հարցին՝ Գյումրու փողոցների բարեկարգումը ե՞րբ է սկսվելու, քանի որ խոստում էր տրվել, սակայն առ այսօր դրանք չեն բարեկարգվել, վարչապետը պատասխանեց. «Այն նորությունը, որ դուք ասում եք, շատ զարմանալի նորություն է, քանի որ փողոցների վերանորոգման ծրագիրն իրականացնում է Գյումրու քաղաքապետարանը, ես զրույց եմ ունեցել քաղաքապետի հետ, այսօր կհանձնարարեմ տարածքային կառավարման նախարարին եւ հենց այսօր կզրուցեմ Գյումրու քաղաքապետի հետ՝ հասկանալու համար՝ ինչու է այդպես, քանի որ սա այն դեպքն է, երբ ծրագիրը կա, փողը կա»։

Լրագրողն ի պատասխան արձագանքեց, որ միայն Գյումրու քաղաքապետարանը չէ, քանի որ մրցույթները շահել են տարբեր կազմակերպություններ տարբեր քաղաքներից, ուստի խնդիրը շատ ավելի լայն է, որին Փաշինյանը պատասխանեց, որ դա էլ խնդրի այլ շերտ է. «Ես կզրուցեմ, կհասկանամ, որովհետեւ ինձ թվում էր, թե մեր նախորդ խոսակցությունից հետո այդ խնդիրը պետք է լուծված լիներ, բայց փաստորեն սխալվել եմ»։

Լրագրողներից հետաքրքրվեցին նաեւ՝ քննարկվո՞ւմ է Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի հիմնելու առաջարկը, որին Փաշինյանը պատասխանեց. «Ցանկացած առաջարկ քննարկելի է, սակայն առաջարկի վերաբերյալ պետք չի կարծիք հայտնել առանց դրա պարամետրերը եւ հնարավոր արդյունքները հասկանալու»։

Վարչապետը հրաժարվեց գնահատել այդ առաջարկի իրականացման հնարավորությունները՝ պատճառաբանելով, որ փաստարկների ամբողջ խմբին ծանոթ չէ, սակայն ուրախությամբ շեշտեց այն հանգամանքը, որ, օրինակ, Գյումրիում 2 մլն դոլարի ներդրում է կատարվել եւ ջինսերի արտադրություն է ստեղծվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ