News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը հայտարարել է, որ ձեռքբերվող ռուսական Ս-400 հրթիռային համակարգերը կպաշտպանեն ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Sputnik-ին:

Նա նշել է, որ Անկարան ստիպված էր տարբերակներ փնտրել իր հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար, քանի որ ԱՄՆ-ի կողմից առաջարկված պայմանները ЗРК Patriot-ի գնման վերաբերյալ Թուրքիային չէին բավարարել:

Կուսակցության մամուլի քարտուղարը մեղադրել է ՆԱՏՕ-ին երկակի ստանդարտների մեջ: Նա նշել է, որ Հունաստանն առանց խոչընդոտների կարողացել էր ձեռքբերել ռուսական Ս-300 համակարգերը, իսկ Անկարան բախվում է դժվարությունների հետ՝ փորձելով ձեռքբերել Ս-400 համակարգերը: Նա ընդգծել է, որ Թուրքիան ինքնիշխան պետություն է եւ չի հանդուրժի, որ ինչ-որ մեկը թելադրի իր կարծիքը հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերի գնման վերաբերյալ:

Քաղաքական գործիչը հաստատել է, որ Ս-400 կմատակարարվի Թուրքիա ընթացիկ տարվա հուլիսին:

Այդ համակարգերի գնման մասին Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները սկսվել էին 2016 թվականին: 2017 թվականին Մոսկվան հաստատել էր, որ կողմերը պայմանագիր են կնքել: Այդ ժամանակ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան արդեն կանխավճար է տրամադրել ռուսական համալիրների գնման համար:.

Միացյալ Նահանգները մինչ օրս փորձում են թույլ չտալ Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի գնումը: Այսպես, չորեքշաբթի ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ պայմանագիրը լրջորեն անհանգստացնում է Վաշինգտոնին եւ վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի ամբողջականությանը: Նա կոչ էր արել Անկարային ընտրել՝ կամ մնալ միության առանցքային գործընկերոջ դերում, կամ վտանգել այդ գործընկերության անվտանգությունը: Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ գործարքը կատարված է: Նա հիշեցրել էր, որ ԱՄՆ-ը չէին ներկայացրել Անկարային նույնքան շահավետ պայմաններ Patriot համալիրի գնման դեպքում, որքան Մոսկվան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ