News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կադրերի պակասի հետեւանքով պետական ծառայությունների մատուցման որակն ընկել է: Ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ հայտարարված օպտիմալացումը դեռեւս իր դրական դերը չի կատարում: Միակ արդարացված օպտիմալացումը մարզպետարաններում կադրերի կրճատումն էր: Իսկ մյուս կառույցներում անգամ կադրերի պակաս է զգացվում:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում պաշտոնյաները պետք է սովորեն իրենք հրաժարական տան, այլ ոչ թե սպասեն, որ իրենց հեռացնեն:

«Պետք է հրաժարվել այն պրակտիկայից, որ պետական ծառայողին միայն հեռացնում են: Պարտականությունների ոչ պատշաճ կատարման դեպքում նրանք իրենք պետք է իրենց պաշտոնը լքեն»,- համոզված է նա:

Մակարյանը նշեց, որ իշխանությունների գործողություններում նկատվում է տնտեսական հեղափոխության իրականացում բնակչության մտածողության փոփոխության փորձի միջոցով, ինչպես նաեւ միլիարդների վերադարձի, որոնք երկրից դուրս են բերվել: «Բայց եթե ֆինանսական միջոցների վերադարձը տեղի չունենա, որը կարող էր տնտեսական հեղափոխության համար լուրջ օժանդակություն լինել, ապա կադրերին փոխելու անհրաժեշտություն է առաջանում»,- հավելեց ՀԿ ղեկավարը:

Անդրադառնալով Քաղաքացու օրվա տոնակատարության համար 124 մլն դրամ ծախսելու իշխանությունների մտադրությանը՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ այդ ցանկության մեջ ինչ-որ արտասովոր բան չի տեսնում, քանի որ ցանկացած քաղաքական ուժ, իշխանության գալով, փորձում է սահմանել ինչ-որ օր, որը կապված կլինի իր հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը օրերս որոշում էր ընդունել Քաղաքացու օրվա տոնակատարության համար 124 մլն դրամ հատկացնելու մասին, որը պետք է նշվի ապրիլի վերջին շաբաթ օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ