Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին: Գրել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում եւ Facebook-ում:
Փայլանը նաև կիսվել է 1915թ. օսմանյան իշխանությունների հրամաններին հակառակվելով Քյութահիայի հայերի տեղահանությունները կանխած Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Բեյի լուսանկարով՝ գրելով.
«Հարգանքով խոնարհվում եմ Ցեղասպանության որոշումը կյանքի գնով չիրագործող Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի գլխավորությամբ բոլոր խիղճ ունեցող պետական գործիչների հիշատակի առաջ»: