News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ցեղասպանության հերքմանը վերջ դնելու բաց թողնված հնարավորություն է։ Այս մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունում։

«Հայոց ցեղասպանությունն ուղիղ ճանաչելուց  խուսափելն արտացոլվում է ոչ միայն նախագահի այս տարվա հայտարարության մեջ, այլ նախորդ վարչակազմերի ժամանակ, ինչը ժխտողականության մթնոլորտ է ստեղծում եւ ավտորիտար ռեժիմներին հնարավորություն է տալիս հետապնդել քրիստոնյաներին եւ այլ փոքրամասնություններին: Ցեղասպանության ժխտումն անարդար վերաբերմունք է բոլոր հետապնդվողների նկատմամբ»,–նշել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

Հիշեցնենք, որ Թրամփը ապրիլի 24-ի կապակցությամբ հայտարարություն էր տարածել, մասնավորապես, նշելով. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի զոհերի ու բոլոր նրանց հիշատակին, որոնք տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի ուղարկվեցին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ողջ աշխարհի հայերին եւ սգում բազմաթիվ զոհերի հիշատակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ