News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Opel ընկերությունը ներկայացրել է իր առաջին միացվող հբրիդ Grandland X Hybrid4 քրոսովերը՝ այնպիսի ուժային սարքով, ինչպիսին ունի Peugeot 3008-ը, փոխանցում է Motor-ը:

Նոր Opel Grandland X Hybrid4-ը հագեցած է 300 ձ.ու. հզորության ուժային սարքով՝ 1.6 PureTech «տուրբոքառյակի» հիմքով: Այն ունի 2 էլեկտրաշարժիչ՝ մեկը միացված է ութդիապազոնանի «ավտոմատով», երկրորդը՝ ինվերտորի եւ ռեդուկտորի հետ տեղադրված է հետեւի առանցքի վրա: Դրանք սնում է նստատեղերի հետեւի շարքի տակ տեղադրված 13,2 կՎտ/ժամ տարողությամբ մարտկոցը: Grandland X Hybrid4-ը էլեկտրաքարշով կարող է անցնել մինչեւ 50 կմ՝ WLTP ցիկլով, լրացուցիչ վազքի եւս 10 տոկոս է ապահովում վերափոխարկման համակարգը:

Ուժային սարքն աշխատում է 4 ռեժիմով՝ էլեկտրական, հիբրիդային, 2 էլեկտրաշարժիչների հարկադիր ակտիվացմամբ եւ սպորտային: Համակարգն ինքնուրույն է ընտրում աշխատանքի ամենաէկոլոգիական ռեժիմը եւ կարող է քաղաքի կենտրոնում երթեւեկելիս միանալ էլեկտրաքարշին: Լիցքավորման ժամանակը կախված է տերմինալի տեսակից՝ պատի 7,4-կիլովատտանոց սարքից մարտկոցը կարելի է լիցքավորել 1 ժամ 50 րոպեում:

Opel Grandland X Hybrid4-ի գնորդները հասանելիություն կունենան Եվրոպայում 85 հազար լիցքակայանների, որոնք մտնում են Free2Move Services ցանցի մեջ, որը զբաղվում է երթուղիների ծրագրմամբ՝ տերմինալների տեղադրությունը եւ էներգիայի ընթացիկ ծախսը հաշվի առնելով:

Առաջիկա 20 ամիսներին Opel-ը կներկայացնի մի քանի նոր մոդելներ, որոնցից յուրաքանչյուրը կստանա մարտկոցային տարբերակ: Դրանց թվում են՝ նոր Corsa-ն, Zafira Life-ը, Vivaro բեռնատարը, ինչպես նաեւ Mokka քրոսովերի ժառանգորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան Tesla-ի հետ բանակցություններ է վարում արտադրական ձեռնարկություն ստեղծելու շուրջ
Տեղեկությունը հայտնվել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ․․․
Ռուսաստանում սկսվել է բելառուսական Belgee X50 քրոսովերի վաճառքը
Ամենաէժան Belgee X50-ը կառաջարկվի 2,050,990 ռուբլիից սկսած...
Հրապարակվել է Changan CS55 Plus նորացված քրոսովերի արժեքը
Քրոսովերի երկարությունը 4539 մմ է
ԱՄՆ-ում վաճառվում է մեքենա, որը կարող է ժամում 658 կիլոմետր արագություն բացել
Այդ մեքենայով չի կարելի երթեւեկել սովորական ճանապարհներով...
ԱՄՆ-ում երեք ավտոմոբիլային ընկերությունների մոտ 13 հազար աշխատակիցներ գործադուլ են հայտարարել
Մինչ այս, որոշ ամերիկյան ավտոհսկաների աշխատողներին միավորող արհմիության ներկայացուցիչները...
Ֆինլանդիան կարգելի Ռուսաստանում գրանցված ավտոմեքենաների մուտքը երկիր  
Արգելքի՝ ուժի մեջ մտնելու ամսաթիվը դեռ հայտնի չէ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ