News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արեւելք ընկած հատվածում։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
ԱԳ նախարարի տեղակալը Վիեննայում խոսել է Արցախում իրավիճակի մասին...
Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել 
Նա Հայաստանին մեղադրել է սադրանքների մեջ, որոնք հենց Բաքուն է անում...
Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը
Կազմակերպել 2023 թվականի սեպտեմբերի 11-15-ը Հայաստանի Հանրապետություն…
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը  անթաքույց  ստում է
Եվ այդ մարդկանց, չամաչելով մեքենաների վրա ԿԽՄԿ տարբերանշանից, Ադրբեջանի իշխանությունները ներկայացնում են որպես «ազատ տեղաշարժվող քաղաքացիներ»
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը ընդունել է Իգոր Խովաեւին
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ դրա հաղթահարմանն ուղղված գործադրվող ջանքերը...
Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակի վատթարացման ռիսկ կա․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, երկխոսությունը…
Ամենաշատ