News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը իր պաշտպանյալի խափանան միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ցիտեց Վենետիկի հանձնաժողովի արձագանքը 300.1 հոդվածի (սահմանադրական կարգի տապալում) եւ 300 հոդվածի (իշխանության յուրացում) վերաբերյալ, ինչպես նաեւ հիշեցրեց, թե ինչպես դատախազները ժամանակին հրաժարվեցին  «Յոթի գործով» մեղադրանքից։

«Յոթի գործով» դատախազությունը փաստացի հաստատել է, որ կա նոր հանցակազմ եւ սահմանադրական կարգը տապալելու դրույթը չի կարող կիրառվել նախկինում կատարված գործողությունների նկատմամբ եւ 300 հոդվածի փոփոխությունն էլ այնպիսինն է եղել, որ բարելավել է վիճակը եւ համապատասխանաբար գործը կաճվել է»,- ասաց Օրբելյանը։

 Այնուհետեւ պաշտպանն ուշադրություն հրավիրեց Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի մարտի 5-ի եզրակացության վրա, որի հայերեն տարբերակն առկա է Ազգային ժողովի կայքում:

«Այս փաստաթուղթը համապատասխանաբար ծնվել է երբ որ 300.1 հոդվածի փաթեթը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով՝ կարծքի հայտնելու համար: Տվյալ փաստաթղթի 16-րդ կետը՝ 300.1 հոդվածին վերաբերող ուղղակիորեն նախատեսում է՝ «այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ 300 հոդվածը ամրագրելով առանձին հանցագորություն»»,–ասաց նա՝ նկատելով, որ նույնիսկ Վենետեիկի հանձնաժողովն է արձանագրել, որ սա առանձին հանցագործություն է:

«Չկա որեւէ հիմք պնդելու, որ 300.1 հոդվածը ինչ-որ ձեւով պոկվել եւ առանձնացել է 300 հոդվածից: Ոչ, դա առանձին հանցագործություն է, որովհետեւ երբ որ 300 հոդվածը սահմանափակել են, կարիք է առաջացել համապատասխան դրույթի վրա ուշադրություն հրավիրել եւ ձեւավորվել է նոր հանցակազմ: Նոր հանցակազմը Սահմանդրության 72 քրեական օրենքգրքի 12 հոդվածով չի կարող ունենալ հետադարձ ուժ՝ հակառակ դեպքում մենք կունենանք մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Դա երեւի 1200 թվականերից նախատեսված իրավունք է՝ չկա օրենք չկա հանցագործություն»,- ասաց Արամ Օրբելյանը:

«Նոր Հայաստանում է այդպես...»,- արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4–րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Այդ հարցին մի քիչ կխուսափեմ պատասխանելուց». Վանեցյանը՝ Քոչարյանի գործով դատարանի վրա դրսից ազդեցության մասին
Եթե հիմա ինչ-որ մի պատասխան տամ, բա ինչու կոնկրետ գործողություններ չեն արվել...
Ոստիկաններն ապահովում են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի անվտանգությունը
Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է․․․
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանի որոշումը
Բողոքարկվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումը...
Սահմանադրական դատարանը ընթացք է տվել Քոչարյանի և մյուսների գործով դատավորի ներկայացրած դիմումին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով կիրառման ենթակա օրենքների սահմանադրականությունը որոշելու․․․․․
«Ինքը կարա մի ճիշտ բան անի, գնա իր անունը փոխի». Հայկ Սարգսյանը՝ Հայկ Ալումյանին
Որովհետեւ դա պատիվ չի բերում Հայկ անունը կրող այլ քաղաքացիներին...
Տեղին չէր Քոչարյանին ազատելու համար դատարանները շրջափակելու ակցիան. Վարդան Ղուկասյան
Ես դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի վրայով նման ակցիաներ անեին, իսկ այն որ դատական համակարգը հիմնականում պետք է փոխվի, դա փաստ է...