News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգներին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում գենդերային հավասարության պաշտպանության ու կանանց առաջխաղացման ուղղությամբ վերջին ձեռքբերումները` ընդգծելով, որ կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված: Նախարարն անդրադարձավ այս խնդիրներում առկա մարտահրավերներին եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ կատարեց 2020-2021թթ. ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահությանը, Տնտեսական եւ սոցիալական խորհրդում եւ Մարդու իրավունքների խորհրդում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի քայլերին եւ նախաձեռնություններին:

Մտքեր փոխանակվեցին միջազգային ձեւաչափերում կանանց իրավունքների առնչությամբ Հայաստանի ընթացիկ գործունեության եւ իրականացվող ծրագրերի շուրջ:

Օսա Ռեգները UN Women-ի լիակատար աջակցությունը հայտնեց կանանց իրավունքների բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին եւ ներկայացրեց համագործակցության մի շարք առաջարկներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ ԱԽ-ն մտահոգություն է հայտնել՝ կապված Սիրիայի հյուսիսում հումանիտար իրավիճակի վատացման վտանգների հետ
Անվտանգության խորհրդի այսպիսի հայտարարությունները փոխզիջմամբ են ընդունվում․․․
ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Կողմերը քննարկեցին այդ ուղղությամբ համագործակցության եւ ջանքերը համադրելու հնարավորությունները...
ՄԱԿ-ում հայտարարել են, որ միջուկային պատերազմի վտանգներն աճում են
Շատ վերլուծական կազմակերպություններ, սպառազինությունների վերահսկման հարցերով փորձագետներ խոսում են միջուկային հակամարտության աճող վտանգի մասին․․․
Իրանի հարցով ՀՀԳՊ-ն պետք է պահպանվի․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
Մենք միշտ իրանական միջուկային գործարքը անվանել ենք մեծ հաջողություն միջուկային զենքի չտարածման ռեժիմի համար․․․
Թուրքիան կարող է «պատասխանատու համարվել» քուրդ գրոհայինների եւ քաղաքական գործչի մահապատժի համար. ՄԱԿ
Մահապատժի տեսանյութը տեղադրվել է սոցցանցում...
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով փակ նիստ կանցկացնի
Էրդողանը, հայտարարելով ռազմական գործողությունների մեկնարկի մասին, չորեքշաբթի օրը նշել էր, որ․․․
Ամենաշատ