News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ին Արդշինբանկի «Մալաթիա» մասնաճյուղը իր դռները բացեց հաճախորդների առջև՝ վերանորոգված, հագեցած նոր տեխնիկայով և համապատասխանեցված Բանկի կորպորատիվ ոճին: Այսուհետ ք. Երևան Սեբաստիայի 32 հասցեում գտնվող «Մալաթիա» մասնաճյուղի հաճախորդներին կմատուցվեն արագ և որակյալ համալիր բանկային ծառայություններ: «Մալաթիա» մասնաճյուղը կսպասարկի իր հաճախորդներին երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:15-16:45:

«Մալաթիա»-ն թվով յոթերորդ մասնաճյուղն է, որի վերաբացումը տեղի է ունենում այս տարի՝ «Չարենցավան», «Գյումրի», «Արաբկիր», «Արտաշատ», «Իջևան» և «Նոյեմբերյան» մասնաճյուղերից հետո: Արդշինբանկի մասնաճյուղային ցանցի արդիականացման գործընթացն ուղղված է ոչ միայն հարմարավետ ու ժամանակակից լուծումների ապահովմանը, այլ նաև հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը: Մինչև տարեվերջ Բանկը մտադիր է վերաբացել ևս 4 մասնաճյուղ:

Ներկայումս Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում՝ 63 մասնաճյուղ:

Նշենք, որ Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության միակ առևտրային բանկն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Արդշինբանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից 2018 թվականին ճանաչվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա լավագույն բանկ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ