News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Մայիսի 10-ին Ոստիկանության Բազումի բաժնում Լոռու մարզի դատախազությունից տեղեկություններ են ստացվել 2014-2017 թթ. ընթացքում Լոռու ճանշինի եւ «Արգիշտի 1» ՍՊԸ կողմից Վանաձորի փողոցների ընթացիկ նորոգման աշխատանքների ընթացքում ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձինք 2016 թ. համայնքային բյուջեից հատկացված միջոցներով Վանաձորի փողոցների նորոգման աշխատանքների ընթացքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց փաստացի ուսումնասիրության՝ ընդունել եւ շահագործման են հանձնել Լոռու ճանշինի կողմից անորակ կատարված աշխատանքները՝ համայնքին պատճառելով էական վնաս:

Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ, որ նշված համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, գնումների գործընթացի կազմակերպման մասին ՀՀ օրենքի  պահանջները ձեւականորեն պահպանելու նպատակով 2016-ի ապրիլին Վանաձորի փողոցների նորոգման աշխատանքները կատարելու նպատակով հայտարարված մրցույթում նախապատվություն են տվել ավելի ցածր գնով մոտ 70,8 մլն դրամի հայտ ներկայացրած «Լոռու ճանշին» ընկերությանը, որի հետ 2016-ի մայիսի 16-ին մոտ 84 մլն դրամի նրոգման աշխատանքների կատարման պայմանագիր է կնքվել, սակայն հետագայում առանց պատշաճ հիմնավորման պայմանագրով նախատեսված աշխատանքների գինը համապատասխան համաձայնագրով եւ համայնքի ղեկավարի կարգադրությամբ էականորեն ավելացրել են եւ գումարը կազմել է շուրջ 101 մլն դրամ՝ համայնքի պատճառելով մոտ 16,9 մլն դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրգործ, ձեռնակրվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ոստիկանի սպանությունից. Խլել է զենքն ու կրակել (ֆոտո)
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ եւ 1փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ...
Կրակոցներ Երեւանում. իրենց պարտականությունները կատարելիս սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել (ֆոտո)
Աղբյուրը հայտնում է նաեւ, որ ոստիկանության ծառայողները եղել են ոստիկանական ծառայողական ավտոմեքենայով...
Արցախի ոստիկանության կողմից հետախուզվող վանաձորցի երիտասարդը հայտնաբերվել է Երեւանում․ մեղադրանքը՝ խարդախություն
Ագաթանգեղոսի փողոցում հայտնաբերել ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել Վանաձորում հաշվառված 27-ամյա մի երիտասարդի․․․
Պետությանը 1,7 մլրդ դրամ վնաս պատճառելու մեջ կասկածվում են ֆինանսների նախարարության պաշտոնյաներ
Որպես կասկածյալներ՝ ներգրավված են Ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ․․․
Երևանում հարեւանները վիճաբանել, ծեծել են իրար․ նրանց մեջ եղել է գնդապետ եւ սպորտի մարզիչ
Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել նաև Կորյուն Խ-ն․․․
Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ
Հարութ Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն անհատ ձեռներեց է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ