News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախարարությունների և պետական կառույցների ներկայացուցիչները վերջին ամսվա ընթացքում զբաղված են եղել ՝ մշակելով ԵՄ–ի հետ Հայաստանի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ամփոփման ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նա հիշեցրեց, որ երկու օր առաջ դեսպանների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ ճանապարհային քարտեզը պատրաստ է հիմնականում և այժմ փաստաթուղթն ուսումնասիրվում է ԵՄ–ի կողմից։

«Շարունակում ենք ունենալ քննարկումներ, վստահ եմ, բավականին մեծ շարունակելիություն կա վերջին ամիսներին,  այսինքն՝ շարունակական ջանքեր են նեդրրվում, և այս ուղղությամբ սպասում ենք համաձայնագրի իրականացման»,– ասաց նա։

Սվիտալսկին նշեց, որ աշխատանքը իրականանցնելու համար կան շատ կոնկրետ վերջնաժամկետներ, եւ կան հանձնառություններ կոնկերտ միջոցառումներ իրականացնելու․ «Կառավարությանը հրավիրում ենք շատ սերտորեն մշտադիտարկելու այս քարտեզի իրականացման ընթացքը»,– ընդգծեց Պյոտր Սվիտալսկին։

Ինչ վերաբերում է հապաղումներին, ապա նշեց, որ խոհեմ չի լինի այս պահին խոսել այդ մասին․ «Մենք դեռ համաձայնագրի ժամանակցույցով շարժվում ենք, հասկանում ենք այս ճանապարհային քարտեզի նախապատրաստումը երկար է տևել, բայց կառավարությունը որոշել է այն անել բավականին ներառական հիմքերով, ինչը նշանակում է, որ հատուկ հանձնաժողովը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ, ընդգրկել է ոչ միայն նախարարությունների ներկայացուցիչների, այլեւ խորհրդարանի»։

Նաև նշեց, որ ճանապարահյին քարտեզի քննարկումը տեղի է ունենում քաղհասարակության հետ, ինչը ժամանակատար գործընթաց է։

«Հայաստանն ունի բավականին ուժեղ քաղհասարակություն, շատ խոր տեսակետներով մի շարք հարցերի վերաբերյալ, հետևաբար ժամանակ է պետք, բայց մենք Բրյուսելում չեն խոսում հապաղումների, ուշացումների մասին»,- շեշտեց նա։

Նշենք, որ այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում տեղի է ունենում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ամփոփումը:

Եվրոպայի օրվա շրջանակում կազմակերպվել է տեղեկատվական ցուցահանդես, իսկ 20։00-ին՝ տեղի կունենա բացօթյա համերգ հայաստանյան և եվրոպացի արտիստների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ անց են կացվել Հայաստանի 5 քաղաքներում և մայրաքաղաք Երևանում:

«Եվրոպայի օր 2019»-ի տոնական միջոցառումներն անցկացվել են «Ճանապարհ դեպի Եվրոպա» խորագրի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ