News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը ոչ միայն ուշացել է երեք տարով, այլեւ որեւէ արդյունք չի տա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Լյուդմիլա Սարգսյանը` մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` ի նշան երկրում ստեղծված վիճակի դեմ բողոքի հայտարարած անժամկետ հացադուլը:

Սարգսյանի կարծիքով, նման վարմունքն անընդունելի է կուսակցության առաջին դեմքի համար: «Երեք տարի առաջ, երբ Հայ ազգային կոնգրեսը պահանջում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես համակերպվել էր այն մտքի հետ, որ Սերժ Սարգսյանը նախագահ է:

Ես շատ զարմացած եմ, որ այսօր իշխանությունն ու ոստիկանությունը հանդուրժողականություն դրսեւորեցին Հովհաննիսյանի նկատմամբ, որ նա հացադուլ է անում Ազատության հրապարակում: Երբ ես պարզապես զբոսնում էի Ազատության հրապարակում, ոստիկանության ներկայացուցիչներն ինձ, որպես իրական ընդդիմության ներկայացուցչի, ստիպեցին լքել տարածքը: Երբ ես հրաժարվեցի, ինձ բերման ենթարկեցին»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը:

Հարցին, թե որքանո՞վ արդյունավետ կլինի «Ժառանգության» առաջնորդի քայլը, Սարգսյանը նշել է, որ հացադուլը արդյունավետ քայլ չի համարում:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցվել է Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար...
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին...
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ