News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Կայացել է «Օրրան» բարեգործական հիմնադրամի հերթական՝ 14-րդ ամենամյա ընթրիքը: Տարիներ շարունակ, գործընկեր կառույցների հետ, հիմնադրամը լուծել է կարեւոր խնդիր. իրականացվել է գործընթաց, որի հիմքում հասարակության խոցելի շերտերի՝ սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ պատասխանատու մոտեցումն է: Ընթրիքի ժամանակ հանգանակված գումարներն ուղղվել են երեխաների շրջանում մուրացկանության կանխմանը եւ տարեցների խնամքին:

Հերթական ընթրիքից գոյացած  ամբողջ  հասույթը տրամադրվելու է  «Օրրանի»՝ Երեւանի եւ Վանաձորի կենտրոններին: Դրանով հնարավոր կլինի հոգալ կենտրոն այցելող  շուրջ 100  միայնակ տարեցների եւ կարիքավոր 300 երեխայի սննդի, կրթական, մշակութային, սոցիալական, հոգեբանական, բժշկական  համալիր ծառայություններ մատուցելու հարցերը:

Բարեգործական աճուրդի մեկնարկից առաջ ելույթ ունենալով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակիցներին հորդորել է ակտիվորեն մասնակցել աճուրդին:

«Այս ընթրիքի նպատակը կարեւոր է: Անհրաժեշտ է մարդկանց հեռու պահել հուսահատության ճանապարհից: Սերունդների վաղվա օրը բոլորիս ձեռքերում է: Այն գեղեցիկ ու ապահով դարձնելու համար փորձենք կյանքին նայել մանկան աչքերով ու մաքրությամբ: Երեխաներն ամեն ինչ տեսնում են հոգով. նրանք աշխարհ են գալիս սիրված ու երջանիկ լինելու համար: Եվ երբ ստանում են այդ ամենը՝ մեծանում են մարդասեր, սովորում են գնահատել իրական արժեքն ու կարողանում են գտնել իրենց կոչումը՝ կյանքում: Մենք համախմբվել ենք այդ ամենի համար», - ասել է Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Օրրան»-ին նվիրաբերել է 20 միլիոն դրամ՝ ի նպաստ երեխաների շրջանում մուրացկանության կանխման եւ տարեցների խնամքի կազմակերպման աշխատանքների:  

Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հիմնադրամի ամենամյա գործընկերներ, գործարարներ եւ արվեստագետներ: Նրանց համախմբել է աղքատության շեմին հայտնված ընտանիքներին աջակցելու գաղափարը: Սերունդների ապագայով մտահոգ` հիմնադրամի տարիների գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ներկաներին հորդորել է միանալ «Օրրանի» պատասխանատու առաքելությանը:

Բարեգործական ընթրիքին մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «HSBC բանկը», «Կոկա-Կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն, «Կիլիկիա գարեջուրը»,  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, «Մեգերյան Կարպետ»-ը, «Տիգրան Մեծ» հրատարակչությունը, ինչպես նաեւ  «FMDK&L», «SOFTConstruct», «INGOARMENIA», «ԱՐՄԱՍ», «CHIVAS», «GRANT THORNTON», «KPMG», «ROSTELECOM», «PRIME», «DRAND HOTEL YEREVAN», «AURORA PRIZE», «AREV PETROSYAN», «TEACH FOR ARMENIA» կազմակերպությունները:

Երեկոն վարել են Լարիսա Հովհաննիսյանը, Արտակ Հերիքյանը եւ Վիկտորիա Ասլանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Աղավնաձորում կլուծվի կիսակառույց տան խնդիր (ֆոտո)
Ընթացքում առաջացած խնդիրները լուծվել են մասնակի: Սենյակներում կա լուսավորության խնդիր…
«Կառուցված տների քանակը վաղուց հատել է 100-ի սահմանը». Համակարգված աշխատանք՝ տարբեր բնակավայրերում
Շատ տներ ենք կառուցել եւ տարբեր ընտանիքների հետ ենք շփվել: Նրանք շատ տարբեր են, բայց որոշ հատկանիշներ միավորոմ են բոլորին. նրանք աշխատասեր են, լավատես եւ ունեն ուժեղ կամք…
«Հրա՛չ, տեղեկացված եմ՝ ինչ դժվարությունների միջով է անցել ընտանիքդ». Վերակառուցվող տունը՝ նոր կյանքի մեկնարկ
Մինասյանների ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի աջակցությունը ստացած՝ ութերորդ ընտանիքն է Սյունիքի մարզում…
«Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել. Ռալֆ Յիրիկյան
Այս տարի փառատոնը փոփոխություններ է կրել, փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, փոխվել է դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը էլեկտրոնային առողջապահության համակարգում Mobile ID կներդնի
Mobile ID-ն լինելու է այն առանցքը, որի օգնությամբ պետք է տեղի ունենա շահառուների գրանցումն ու խիստ նույնականացումը էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական շտեմարանում…
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների երեխաներն այցելում են ծնողների աշխատավայր
Մի շարք մասնագիտությունների ծանոթանալու նպատակով...
Ամենաշատ