News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյլաներ են ստացվել Կապան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տվյալների հիման վրա գլխավոր վարչության ծառայողները Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի գործընկերների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով հետեւյալը։

Նախնական տվյալներով՝ 2006 թվականի հոկտեմբերին Կապան համայնքի ավագանին որոշում է կայացրել անհատույց, նվիրատվության կարգով վարձակալներին օտարել համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները։ Մեկ տարի անց Կապանի նախկին քաղաքապետը, հղում անելով վերը նշված ավագանու որոշմանը, իր հերթին որոշում է կայացրել Սյունիքի նախկին մարզպետին նվիրատվության կարգով օտարել Կապանի Շահումյան 1032 հասցեի բնակարանը, որը ընդգրկված չի եղել համայնքի ավագանու 2006 թվականին ընդունած որոշման մեջ։

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների մասնակից 58 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՔԿ-ի ամփոփում
Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 10-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 14-ի նկատմաբ՝ բացակայելու արգելքը...
Շիրակի մարզի միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում խախտումներ են հայտնաբերվել
Իրազեկում. կարգադրագիրը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին գրավոր...  
Ամրակից գյուղում այրված բնակելի տանը երկու տարբեր ընտանիք էր ապրում. վարչական ղեկավար
Այս գիշեր Լոռու մարզի Ամրակից գյուղում հրդեհից այրված բնակելի տանը երկու ընտանիք էր ապրում...
28-ամյա Լիաննա Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ՆԳՆ ոստիկանությունը...
Հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու հերթական գործով մեղադրանք է ներկայացվել 10 անձի, 3-ը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում...
Չինաստանում չորս մարդ զոհվել է հորդառատ անձրեւների եւ սողանքների պատճառով
Երկու հոգի համարվում է անհետ կորած...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ