News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրավաբան եւ հասարակական գործիչ Զուզանա Չապուտովան, որը 6 օր հետո կդառնա 46 տարեկան, այսօր Բրատիսլավայում երդվել է որպես Սլովակիայի նոր նախագահ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Սլովակիայի անկախության 26-ամյա պատմության մեջ Չապուտովան երկրի ղեկավարի պաշտոնում առաջին կինն է եւ ամենաերիտասարդ նախագահը: Երդմնակալության արարողությունը հեռարձակել են երկրի բոլոր հեռուստաալիքները:

Հանրապետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում անցկացվող արարողությանը մասնակցել են երկրի նախագահի պաշտոնից հեռացող Անդրեյ Կիսկան, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անամներ, Սլովակիայի նախկին նախագահներ Ռուդոլֆ Շուստերը եւ Իվան Գաշպարովիչը, ականավոր հասարակական գործիչներ, արտասահմանյան պետությունների ղեկավարներ:

Երկրի Ազգային ժողովի (խորհրդարան) նախագահ Անդրեյ Դանկոն արարողության սկզբում հիշեցրել է, որ Չապուտովան հաղթել է մարտին անցկացված նախագահական ընտրություններում՝ երկրորդ փուլում ստանալով ձայների 58,4 տոկոսը եւ 16,8 տոկոսով գերազանցելով իր մրցակցին՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչին: Խոսնակի խոսքով՝ Չապուտովան կատարել է բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են որպես հանրապետության նախագահ երդվելու համար: Դանկոն նաեւ հիշեցրել է Սլովակիայի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները:

Սլովակիայի նորընտիր նախագահ Զուզանա Չապուտովան, ձեռքը դնելով հանրապետության Սահմանադրության վրա, երդվել է սլովակ ժողովրդին: Դրանից հետո երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Իվան Ֆիաչանը Չապուտովային հռչակել է Սլովակիայի նոր ղեկավար: Չապուտովան իր երդմնակալության ելույթում հայտարարել է երկրի բոլոր քաղաքացիների նախագահը լինելու իր ձգտման մասին՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից եւ խոստացել է անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի իր հայրենակիցների համար արժանավոր կյանք ապահովի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ