News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իրանական զինվորականները հրապարակել են տեսանյութ, որտեղ Իրանի հակաօդային պաշտպանության Kordad 3 համակարգը ցամաք-օդ հրթիռ է արձակում ամերիկյան անօդաչուի ուղղությամբ, տեղեկացնում է Tasnim-ը։

Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է ՀՕՊ համակարգը հրթիռ արձակում Իրանի հարավային հատվածում հինգշաբթի վաղ առավոտյան։ Այն հաջող խոցել է թիրախը Հորմուզգան նահանգի մոտ։

Ավելի վաղ ԻՀՊԿ հրամանատարությունը տեղեկացրել էր ամերիկյան անօդաչու սարքի մասին, որը խփվել էր Իրանի օդային տարածքում։

Ընդ որում՝ ԱՄՆ-ը հավաստում է, որ դրոնը գտնվել է միջազգային օդային տարածքում։

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին դատապարտել էր ԱՄՆ դրոնի ներխուժումը Իրանի օդային տարածք։

Իր հայտարարությունում Մուսավին բողոք էր հայտնել «երկրի օդային տարածքի խախտման ագրեսիվ եւ սադրիչ քայլի» կապակցությամբ։ Նա ընդգծել էր, որ Իրանի սահմանների խախտման պատասխանատվությունն ընկած է այն կողմի վրա, որը կատարել է ներխուժումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Թվիթերում գրել է, որ Իրանը մեծ սխալ է գործել։ Ավելի ուշ Կանադայի վարչապետի հետ մամուլի ասուլիսում Թրամփը նշել էր, որ անօդաչուն կարող էր սխալմամբ խփված լինել։ Նրա խոսքով՝ դրոնը անզեն էր եւ գտնվում էր միջազգային ջրերի տարածքում, այն կարող էր խփել «հիմարի ու անբանի մեկը»։

«Ես կարծում եմ, որ, հավանաբար, Իրանը սխալ է գործել, ես կենթադրեի, որ դա գեներալ կամ ինչ-որ մեկն է եղել, որը սխալ է թույլ տվել՝ խփելով այդ անօդաչուն»- ասել է Թրամփը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ