News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը պետք է ուսումնասիրի պատգամավոր Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ պատերազմը համաձայնեցված էր Ռուսաստանի հետ, իսկ եթե ոչ, ապա հարց է առաջանում, թե որքանով են անաչառ քաղաքական ուժերը, այդ թվում խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձինս «Բարգավաճ Հայաստանի» եւ «Լուսավոր Հայաստանի»։ Այս մասին «Ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում. Ստամբուլի կոնվենցիան» թեմայով քննարկման շրջանակում հուլիսի 12-ին ասաց «Ակունք» Քաղաքական վերլուծության կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Նա ավելացրեց, որ եթե Փաշինյանն իրավացի էր, ապա ստացվում է, որ մենք կարողացել ենք հաղթել ռուս-ադրբեջանական տանդեմին, եթե ոչ, ապա ինչ հայտարարություններ են լուրջ սպառնալիք ներկայացնում մեր անվտանգությանը։ «Մեր պետությունը դարձել է դաշտ, որտեղ արտաքին ուժերը փորձում են առաջ մղել իրենց աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական շահերը, եւ պետք չէ մեղադրել նրանց դրանում։ Խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք մեզ պահում միջազգային ասպարեզում։ Մեր արտաքին քաղաքականությունը մեզ բերել է նրան, որ մենք սառեցրել ենք բարյացակամ հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, այդ թվում ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում»,- ընդգծել է Հակոբյանը։ Նա նկատել է, որ մեր ուշադրությունից դուրս է սողացել այն փաստը, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ջերմացել են ինչպես երբեք, ինչի մասին է վկայում 15 պայմանագրերի ստորագրումը, այդ թվում Կասպից ծովի կարգավիճակի մասին, որի դեմ շատ տարիներ հանդես էր գալիս Բաքուն։ «23 տարի Բաքուն չէր ցանկանում, որպեսզի Ռուսաստանը բացառիկ իրավունք ստանա որոշակի տարածքի հանդեպ, եւ հանկարծ համաձայնեց։ Պետք է հասկանալ, որ այդ ամենը գին ունի։ Այս ամենը լրացվում է նրանով, որ աճում է լարվածությունը Ղարաբաղում ընտրություններին ընդառաջ։ Բացի այդ, մենք տեսնում ենք գեներալների բաժանում տարբեր ճամբարների»,- ամփոփել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ