News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհում կան ավելի քան 70 մլն գաղթականներ, որոնցից 25 մլն-ը փախստականներ են: Այս մասին հուլիսի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օսթը:

Ընդ որում՝ նա նշեց, որ նրանցից կեսը մինչեւ 18 տարեկան երեխաներ են:

Աննա-Կարին Օսթը նշեց, որ Հայաստանն աշխարհի հետ կիսում է փախստականների խնդրի լուծման բեռը, եւ կարեւորեց իր մոտ փախստականներին ընդունելու հարցում հանրապետության դերը:

ՄԱԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության ծրագրում հստակ նշված է, որ նախատեսվում է բարելավել եւ պարզեցնել ապաստան տրամադրելու գործընթացը, ինչպես նաեւ օգնություն եւ ինտեգրում ապահովել այն անձանց համար, ովքեր արդեն Հայաստանում ապաստան են ստացել:

Աննա-Կարին Օսթն անդրադարձավ եւս մեկ հարցի՝ քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրներին:

«Մենք շատ ենք ցանկանում այս հարցը լուծել եւ հույս ունենք այդ հարցով վերադառնալ այս խորհրդարան: Դա լուծելի հարց է: Մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ հանդիպել եւ խոսել այս թեմայով»,- ասաց ՄԱԿ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ