News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Վրացի քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն չի կիսում կարծիքը, որ Ջավախքը անջատողական տարածաշրջան է: Այս մասին նա հայտարարել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Ավելին, նա այդպիսի հայտարարություններն անվանեց անհիմն, անիմաստ եւ սադրիչ:

«Այդ հայտարարությունները ոչ մի դեպքում չեն արտացոլում վրացական հասարակության տրամադրությունները: Առանձին հայտարարություները կարելի է դիտարկել որպես սադրանք»,- նշել է քաղաքագետը: Նրա խոսքով, այդ ամենը ոչ մի առնչություն չունի իրականության հետ:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին ITV ինտերներտ-հեռուստատեսությունն իր նորությունների թողարկման ժամանակ ռեպորտաժ է ցուցադրել, որը կրել է «Ջավախք. Ականապատված տարածաշրջան» անվանումը: Այն նվիրված է եղել YouTube-ի մի տեսագրության, որտեղ պատկերված է Ջավախքի զինանշանը: Ռեպորտաժում նշվում է, որ հայ բլոգերները տեղեկություններ են տարածում, որ Վրաստանի իշխանությունները ոտնահարում են Ջավախքի հայ բնակչության իրավունքները:

Այդ ռեպորտաժի հեղինակ Խաթունա Կացիտաձեն Ջավախքն անվանել է անջատողական շրջան եւ եզրակացրել, որ 2020 թվականին Հայաստանը իր ձեռքը կվերցնի Ջավախքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ