News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիսի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Աքիմ Շտայների հետ:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՄԱԶԾ հետ ծավալուն եւ արդյունավետ փոխգործակցությանը: Հաշվի առնելով կառավարության բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը ՄԱԶԾ հետ եւ ներգրավվել առավել հավակնոտ ծրագրերում: Հանրային կառավարման բարեփոխումները, թվայնացումը եւ «Աշխատիր Հայաստան» ծրագիրը առանձնացվել են որպես նախաձեռնություններ, որոնց իրականացման գործում Հայաստանը հուսով է ՄԱԶԾ-ից լրացուցիչ աջակցություն ստանալ:

Փոխվարչապետը ասել է, որ Օրակարգ 2030-ի սկզբունքների ներդրումը եւ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) արդյունավետ կյանքի կոչումը կարեւոր գործիք է կառավարության նախաձեռնած հավակնոտ բարեփոխումների համատեքստում: Ընդ որում, Օրակարգ 2030-ը եւ ԿԶՆ-ները կարող են ուղղորդող դեր խաղալ Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության համար:

Աքիմ Շտայները նշել է, որ նախատեսվում է Հայաստանի հետ համագործակցության ուղղություններին անդրադարձ կատարել ներկայումս մշակվող երկրի զարգացման  շրջանակային փաստաթղթի կազմման ընթացքում:

Զրուցակիցները կարեւորել են Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի դերը հանրային կառավարման բարեփոխումների, կարողությունների զարգացման եւ նորարարական լուծումների խթանման գործում:

Տիգրան Ավինյանը նաեւ անդրադարձ է կատարել Երեւանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին եւ Աքիմ Շտայներին հրավիրել մասնակցել միջոցառմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ