Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը` հրադադարի ռեժիմի խախտումների եւ ադրբեջանցի զինվորի մահվան մասին, իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն է: Այդ մասին NEWS.am-ին ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` մեկնաբանելով Trend-ի տեղեկությունը 25-ամյա Սամիր Աղաեւի սպանության մասին:
«Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է հայկական կողմին վերագրել իր իսկ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Սակայն ԼՂՀ ՊԲ-ն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, հավատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ հարգանքով է վերաբերում Սոչիի պայմանավորվածություններին»,- ընդգծել է Հասրաթյանը: