News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակներում հուլիսի 26-ին ավարտվեց եւս մի աշխատարան՝ Մեսրոպ Կյուրկչյանի ղեկավարմամբ: Կյուրկչյանը ավագ ծրագրավորող է Hulu ընկերությունում, որը խոշոր առցանց հեռուստապլատֆորմ է եւ պատկանում է The Walt Disney Company-ին:

Թումոյի պատանիները Կյուկչյանի ուղղորդմամբ ստեղծում են առցանց ծրագրային հարթակի նախատիպ, որը կօգնի տարբեր կենտրոններում սովորող Թումո ուսանողներին ծանոթանալ, կիսվել իրենց գիտելիքներով կամ նորություններով: Ծրագիրը կոչվում է «Թումո Ընկեր», եւ ստեղծվում է այնպիսի ժամանակակից ծրագրավորման լեզուներով ու գրադարաններով, ինչպիսիք են ReactJS-ը, WebRTC-ը եւ MongoDB-ը։ Այս տեսակի աշխատարանները պատանիներին հնարավորություն են տալիս ոչ միայն շփվել ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաների ներկայացուցիչների հետ, այլեւ իրականացնել գործնական նախագծեր ներկայիս ծրագրավորման ոլորտի ամենաարդիական գործիքներով:

«Beeline-ի հետ համագործակցությունը հրաշալի օրինակ է նրա, թե ինչպես կարող են կրթական հաստատությունները գտնել ընդհանուր հետաքրքրություններ հաջողակ բիզնեսի հետ: Սա տալիս է նոր հնարավորություն ու հորիզոններ երկու կողմերին էլ, եւ մենք մեծ հույս ունենք, որ այս օրինակը դեռ շատ կրկնություններ կունենա», - նշում է  Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Բազմաթիվ նախագծեր իրականացնելով կրթության ոլորտում՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ անչափ կարեւոր է երիտասարդներին ցույց տալ այն մարդկանց օրինակները, ովքեր իրենց գիտելիքների ու վարպետության շնորհիվ մեծ բաների են հասել կյանքում: Այս առումով հրաշալի է, որ մեր մասնակիցները լավ եւ օգտակար տեխնոլոգիական գիտելիքներ ու հմտություններ են ստանում միջազգային առաջատար փորձագետներից, այդ թվում ազգությամբ հայ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը եւ Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո այցելում են տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը եւ այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ