News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիական ծովախոզուկների պոպուլյացիան կրճատվել է մինչեւ կրիտիկական մակարդակ. 2018 թվականի օգոստոսի դրությամբ կար 19 առանձնյակից պակաս, իսկ ներկա պահին այն կարող է նվազած լինել մինչեւ 10 առանձնյակի: Աղետալի իրավիճակի մասին, որում հայտնվել է Phocoena sinus տեսակը, հայտնում է Planet-today-ը՝ վկայակոչելով Society Open Science-ին:

Խոսքը տեսակի մասին է, որի ներկայացուցիչներին երբեմն անվանում են «վակիտա» (իսպաներենից թարգմանած՝ «կովիկ»): Այս արարածները հասնում են մինչեւ 130-140 սմ երկարության, իսկ զանգվածը 50 կգ-ը չի գերազանցում, այսինքն՝ կարող են համարվել ամենափոքր ծովային կաթնասունը:

Գիտնականները սկսել են հետեւել վակիտների թվին 8 տարի առաջ՝ 2011 թվականին, եւ այդ ժամանակից սկսած պոպուլյացիան կրճատվել է 99 տոկոսով: Դեռեւս 2016 թվականին աշխարհում կար մոտ 30 կալիֆոռնիական ծովախոզուկ, իսկ հիմա, ենթադրվում է, որ տասից պակաս են:

Վակիտների բնաջնջման գլխավոր պատճառներից մեկը ցանցերն են, որոնց միջոցով մեքսիկացի ձկնորսները որսում են այլ հազվագյուտ տեսակի՝ Totoaba macdonaldi: Այս ձկան լողափամփուշտը բարձր է գնահատվում չինական բժշկության մեջ. չորացված լողափամփուշտի կիլոգրամի արժեքը հասնում է 40-45 հազար դոլարի: Totoaba macdonaldi-ի համար նախատեսված ցանցում հաճախ հայտնվում են վակիտները, որոնք արդյունքում սատկում են:

Գիտնականները չգիտեն՝ հնարավոր է արդյոք տեսակը փրկել: Ենթադրվում է, որ այս կենդանիների մոտ գոյատեւելու հնարավորություն կհայտնվի, եթե պահպանվեն բազմացման շրջանում, ինչպես նաեւ Կալիֆոռնիական ծոցի հյուսիս-արեւմուտքը ամբողջությամբ մաքրեն ապօրինի ցանցերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ