News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյում հանդիպել է Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի հետ, որը ղեկավարում է նահանգի Oրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ’Դեան։ Այս մասին NEWS-ին հայտնում են ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի միջազգային ճանաչման եւ ապակենտրոնացված համագործակցության հաստատման գործընթացները՝ կարեւորելով 2012 թ. Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչող բանաձեւի ընդունումը։ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ նմանատիպ բանաձեւերի ընդունումը նշանակալի ներդրում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում, ինչն իր հերթին նպաստում է հանրապետության անվտանգության ամրապնդմանը եւ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգման համընդհանուր արժեքների հավատարմության հիման վրա: Այս համատեքստում Արցախի արտգործնախարարն անդրադարձ է կատարել հանրապետությունում ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացին։

Հանդիպման մասնակիցների խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծումը՝ համոզմունք հայտնելով, որ այն նշանակալի դերակատարություն կունենա Արցախի եւ Ավստրալիայի միջեւ հարաբերությունների զարգացման գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ