News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հնչակյան կուսակցությունն առաջարկում է Համահայկական խորհուրդ ձեւավորել, որը պետք է համակարգի Հայրենիքի եւ Սփյուռքի կապերը, մշակի համագործակցության ավելի լայն ձեւաչափեր: Այս առաջարկը հնչել է մարտի 24-ին, Փարիզում ՍԴՀԿ պատվիրակության եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեթչյանի հանդիպման ժամանակ:

ՍԴՀԿ Կեդրոնական վարչության ներկայացուցչությունը նկատել է, որ Համահայկական խորհուրդը պետք է ղեկավարի ՀՀ նախագահը, նրան մաս պետք է կազմի ԼՂՀ նախագահը, Սփյուռքում գործող ավանդական կուսակցությունները, գաղթօջախների ներկայացուցիչները, հայտնի հայեր:

ՍԴՀԿ մամուլի դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ ՍԴՀԿ պատվիրակության կազմում են եղել Կեդրոնական Վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, անդամ Վահան Շիրխանյանը, Ֆրանսիայի շրջանի կուսակցության պատասխանատուները: Նրանք հանդիպումել են նաեւ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ եւ քննարկել Սփյուռքում Եկեղեցու դերը, հայապահպանման ծրագրերը, ինչպես նաեւ Հայաստանում եւ Սփյուռքում աղանդավորության դեմ պայքարի հնարավոր միջոցները:

Նշենք, որ այսօր` մարտի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդաժողով` «Կայունությունը, անվտանգությունն ու զարգացումը Հարավային Կովկասում թեմայով», որը կազմակերպել են ՍԴՀԿ-ն ու Հայ-Եվրոպական խորհուրդը: Խորհրդաժողովին կմասնակցեն ինչպես ֆրանսիացի, այնպես էլ հայ քաղաքական գործիչներ ու փորձագետներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ