News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կրեմլն անթույլատրելի է համարում ուստիկանության անհամաչափ ուժի կիրառումը, բայց արդարացնում է անկարգությունների կանխման համար իրավապահների կոշտ գործողությունները: Լրագրողների հարցերին պատասխանելիս այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք միանգամայն անթույլատրելի ենք համարում իշխանության մարմինների ներկայացուցիչների կողմից ուժի անհամաչափ կիրառումը եւ բացարձակապես արդարացված ենք համարում իրավապահների կոշտ գործողությունները հանրային անկարգությունների կանխման համար»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը հատուկ ընդգծել է, որ ինչ-ինչ դատական հայցերի հայտնվելու դեպքում դրանք «պետք է քննվեն անհրաժեշտ կերպով, այնուհետեւ պետք է քննվեն դատարանում»: Ընդ որում՝ նա կոչ է արել հստակ տարբերակել այս կամ այն բնույթի լեգիտիմ, հաստատված կարգով նախապես համաձայնեցված ակցիաները եւ այն գործողությունները, որոնք սահմանվում են որպես «հանրային անկարգությունների կազմակերպման կամ դրանց մարդկանց ներգրավման փորձեր»: «Սրանք միանգամայն տարբեր երեւույթներ են: Դուք գիտեք, որ տեղի է ունեցել թե՛ մեկը, թե՛ մյուսը,- շեշտել է նա: - Ես նկատի ունեմ թե՛ համաձայնեցված ակցիան, թե՛ հանրային անկարգությունների կազմակերպման փորձերը»:

Պեսկովի գնահատմամբ՝ իրավապահ մարմինները կատարում են իրենց պարտականությունները եւ անհրաժեշտ ամեն ինչ անում են այդպիսի ապօրինի փորձերի կանխման համար, ինչպես նաեւ լեգիտիմ համաձայնեցված ակցիաների ժամանակ անվտանգության ապահովման համար: Նա հավելել է, որ այն դեպքում, երբ չհամաձայնեցված հանրահավաքը ձեռք է բերում զանգավածային անկարգությունների ձեւ, այն կարելի է որակել որպես «կազմակերված անկարգություններ»:

Պեսկովը նաեւ հայտնել է, որ Կրեմլը հավասարապես գրանցում է ինչպես ոտիկանությանը չենթարկվելու դեպքերը, այնպես էլ ոստիկանների կողմից ագրեսիվության դրսեւորումները: Այս բոլոր դեպքերով ստուգում է անցկացվում: «Մենք գրանցում եւ ուշադրություն ենք դարձնում բոլոր նյութերին, որոնք դրսեւորվում են, որոնցում միանգամայն ակնհայտ են դեպքերը, որոնց փաստով, ի դեպ,  ներքին ծառայողական քննություն է կատարվում, ներքին ստուգում,- ասել է նա՝ նշելով, որ իրավապահ մարմիններն այս մասին հայտնել են: - Նաեւ գրանցում ենք այն նյութերը, որոնք արձանագրում են անհնազանդությունը եւ ավելին՝ իրավակարգի մարմինների աշխատակիցների նկատմամբ ագրեսիան, ինչը նույնպես անթույլատրելի է»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ի գիտություն են ընդունում ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը: «Չէ՞ որ մենք ձեզ հետ միասին տարբեր կադրեր ենք տեսել, որոնք համապապատասխանում են նույն «բռնություն» բառին,- ասել է նա: - Ամեն դեպքում, իրավակարգի մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն եղել է: Հիմա քննչական գործողություններ են կատարվում, որոնք ուղղված են հենց այն բանին, որ հաստատեն կամ հերքեն բռնության կիրառման դեպքերը եւ իշխանության մարմիններին չենթարկվելու ու նրանց դիմադրություն ցույց տալու փաստերը»:

Ընդ որում՝ Պեսկովը խնդրել է նկատի ունենալ, որ նախագահի աշխատակազմը «չի կարող եւ չպետք է այս կապակցությամբ ինչ-որ դատավճիռներ կայացնի»: «Դա Կրեմլի առաձնաշնորհը չէ: Միակ մարմինը, որը որոշում կայացնելու իրավունք ունի, դատարանն է, համապատասխան քննությունից հետո»,- շեշտել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ