News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը

Տվերի մարզի ազատազրկման վայրում գտնվող Արթուր Աթաբեկյանին գողական լիազորություններով օժտելու քութայիսյան «օրենքով գողեր» Գոչա Ալպիաձեի (Ալֆասոն) եւ Գեորգի Նիժարաձեի նոր նախաձեռնությունը կրկին անհաջողություն է կրել, փոխանցում է «Փրայմ Կրայմը»:

Տվերի ուղղիչ հաստատությունում գտնվելուց հետո սա Արթուրի թեկնածությունը գողական իշխանության բարձրագույն դիրքերում առաջադրելու արդեն երկրորդ փորձն է: Օգոստոսին սկզբին առաջինն արգելափակել էր Շաքրոն: Դեռեւս 2 տարի առաջ Արթուրը Դոնի Ռոստովում  չէր ճանաչել գող Նոդար Ռուսթավսկուն, ով Շաքրոյի կլանի անդամն է:

Նախորդ օրը Ալֆասոնը, Նիժարաձեն եւ Մելիան, իրենց միացնելով Մոսկվայում գտնվող հայրենակցին՝ Ավտո Կոպալային, Տվերի «փոխանորդի» միջոցով Սայաթ Ռոստովսկուն են հասցրել ոչ ավելի, ոչ պակաս գողական ընտանիքի համալրման մասին՝ ի դեմս Արթուր Մոլոդոյի, կալանավորներին ցուցում տալով նրան պատշաճ կերպով վերաբերվելու մասին:

Արթուր Աթաբեկյանը Ալֆասոնի սանն է, որը Ռոստովի մարզում, ըստ նրա մտահղացման, պետք է ճնշի Նոդարի ուժեղ դիրքերը: Իրավիճակը, որի պարագայում Ալֆասոնը երկար ժամանակ չի կարողանում հասնել իր հովանավորյալի ճանաչմանը, նրան վաղուց հանգիստ չի տալիս եւ սասանում է նրա սեփական հեղինակությունը:

Մտերմանալով Գուլիի հետ (Նոդար Սալիֆով) «քութայիսցիները» սկզբում ավտոմատ հայտնվել են նրա պաշտպանության տակ, իսկ հետո սկսել են հույսը դնել նաեւ անձնական շահերի աջակցության վրա, մասնավորապես՝ Աթաբեկյանի առաջմղման հարցում: Գուլիին համարելով իրենցը՝ «քութայիսցիները» նրան ներառել են իրենց գրության մեջ, մինչեւ նրան անմիջապես ասելը, ինչպես եւ մտահղացված էր: Գուլին, սակայն, այս մասին ուշացած իմանալով՝ իր ստորագրությունը չի հաստատել եւ վրդովվել է իր կարծիքը քամահրելու պատճառով: Գուլիի խոսքով՝ հիմա նման կարգի գրավոր հայտարարությունների ժամանակը չէ, համենայնդեպս՝ Արթուրի հանդեպ Նոդարի չկարգավորված պահանջների, ինչպես նաեւ Ռուսաստանում սկսված գողերի հալածանքի պատճառով:

«Քաութայիսցիները», չթաքցնելով իրենց հիասթափությունը Գուլիի դեմարշով, պատասխանել են, որ իրենք, իբր, թքած ունեն հետախուզումների եւ օրենքների վրա, եւ որ ոմանց նման չեն պատրաստվում սսկված նստել: Դրան Գուլին պատասխանել է. «Առանց ինձ գրեք՝ ինչ ուզում եք եւ արեք՝ ինչ ուզում եք»:

«Քաութայիսցիների» դիրքում հիմա հնարավոր է անել միայն մի կանխորոշում: Առավել եւս, որ Ալֆասոնը նոր-նոր է սկսում մտնել «կնքահոր» կերպարի մեջ եւ ստեղծել սեփական շրջանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առանց զղջման. Հայաստանում ազատ է արձակվում 19-ամյա երիտասարդի դաժան սպանությունը կազմակերպած անձը
Հայաստանում ազատ կարձակեն 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության կազմակերպչին․․․
Էկվադորի զբոսաշրջային քաղաքում բիլիարդ խաղալու ժամանակ գնդակահարել են առնվազն 9 մարդու
Էկվադորի դատախազությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ «զինված անձինք մտել են հաստատություն և կրակ բացել ներկաների վրա»
Հայաստան է ժամանել «օրենքով գող» Մեհրաբ Քալաշովը. «Զվարթնոց»–ի ոստիկանապետի ցուցումով նրա մուտքը ՀՀ չի արգելվել
Թե ինչու է Ս. Մանուկյանը ցուցում տվել, որ չխոչընդոտեն օրենքով գողի մուտքը Հայաստան...
Ֆրանսիայում բանտարկյալը փախել է բանտից՝ թաքնվելով իր խցակցի պայուսակում
Բանտարկյալը մի քանի պատժաժամկետ էր կրում․․․
Սալվադորի նախագահը հետ է կանչել Մեքսիկայից իր դեսպանին՝ թմրանյութերի հետ կապված մեղադրանքներից հետո
Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն հետ է կանչում Մեքսիկայում իր դեսպանին խորհրդակցությունների համար, այն բանից հետո, երբ Մեքսիկայի անվտանգության նախարարը հայտարարել է․․․
Մեքսիկայի թմրակարտելների միջև պատերազմի էպիկենտրոնում հայտնաբերվել է 20 դիակ, որոնցից շատերը գլխատված են եղել
Իշխանությունները հայտնել են, որ դիակների վրա թողնվել է գրություն, որը, ըստ երևույթին, կարտելի կողմից է...
Ամենաշատ