News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավելագույն ճնշման» ԱՄՆ արշավը չի կարող Իրանին ստիպել վերադառնալ միջուկային բանակցությունների սեղանի շուրջ: NBC Nightly News-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին:

Նա նշել է, որ Իրանում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ 2015-ի միջուկային համաձայնագրի ստորագրումը սխալ էր: Շամհանին ԱՄՆ-ին անվանել է ագրեսոր և տարածաշրջանում լարվածության հիմնական աղբյուր եւ ԱՄՆ-ին կոչ է արել «իմաստուն գործել»:

Ըստ նրա, Իրանի դեմ Թրամփի վարչակազմի «առավելագույն ճնշման» արշավը չի ստիպի Թեհրանին նստել միջուկային բանակցությունների սեղանի շուրջ: «Քանի դեռ այս մոտեցումը օգտագործվում է Միացյալ Նահանգների կողմից, Իրանը երբեք չի բանակցի»:

Նա նշել է, որ Իրանի հասարակությունը վաղուց գործ ունի միջազգային պատժամիջոցների հետ եւ Իրանի փողոցներում տրամադրությունները ապացուցում են Թրամփի վարչակազմի քաղաքականության ձախողումը: «Ուղղակի շրջեք Թեհրանի փողոցներով եւ կտեսնեք, թե որքան աշխույժ են մեր մարդիկ, եւ դուք կհասկանաք, որ այն, ինչին ԱՄՆ-ն ձգտում էր, ձախողվել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ