News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել մտավոր սեփականությամբ պաշտպանվող ապրանքների ներմուծման գործընթացում իրավատերերի շրջանում առաջացող խնդիրների վերաբերյալ։

Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ տարբեր անձինք Հայաստան են ներկրում առանց պաշտոնական ներկրողի (իրավատեր) թույլտվության ապրանքներ՝ խախտելով պաշտոնական ներկրողի իրավունքները։ Տվյալ դեպքում մաքսային մարմինը ռեեստրում առկա տեղեկությունների հիման վրա կասեցնում է ապրանքի բաց թողնումը 10 օրով՝ միաժամանակ տեղեկացնելով պաշտոնական ներկրողին։ Մաքսային մարմինը կարող է կասեցման 10-օրյա ժամկետը երկարաձգել եւս 10 օրով, եթե պաշտոնական ներկրողը հասցրել է իր իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան եւ այդ մասին տեղեկացնել իրավասու մարմնին։ Հակառակ պարագայում առանց պաշտոնական ներկրողի համաձայնության ապրանքը բաց է թողնվում հայկական շուկա։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնում թեմային առնչվող բողոքների ուսումնասիրությունները, ոլորտի մասնագետների հետ քննարկումները ցույց են տալիս, որ նման դեպքերում իրավունքների պաշտպանությունը հայցային վարույթի շրջանակում իրականացնելն արդյունավետ չէ։

Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ http://www.ombuds.am/activity/proposal.html։ Նախագծով առաջարկվում է նման գործերի քննությունն իրականացնել հատուկ հայցային վարույթի շրջանակում՝ սահմանելով սեղմ ժամկետներ դատարանի կողմից որոշումներ կայացնելու համար։

Աաջարկվող փոփոխությունների ընդունմամբ լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն մտավոր սեփականության եւ դատական պաշտպանության իրավունքների ապահովման համար։

Նախագիծը ուղարկվել է իրավասու պետական մարմիններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ