News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ առավոտից բողոքի ակցիա իրականացնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են դատավոր Աննա Դանիբեկյանից անհապաղ դատական նիստ հրավիրել եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ազատություն»։

«Մենք ոչ թե պահանջում ենք ազատ արձակել նախագահ Քոչարյանին, որպես անձեռնմխելի անձ, այլ քանի որ նախագահ Քոչարյանն անմեղ է»,–հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցուցարարները, վկայակոչեցին Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշումը՝ հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը բացարձակ ապօրինությունների արդյունք է։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենք չեն սպասելու մինչև սեպտեմբերի 12–ը կայանալիք բուն նիստին։

«Դուք պարտավոր եք անհապաղ կերպով անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին և նրա կալանավորման անթույլատրելիությանը. դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ ձեր պարտքը։ Երեկվանից մենք ահազանգել ենք, որ չենք սահամանափակելվելու կոչերով, մենք օրինականության շրջանակներում ձեռնարկելու ենք բոլոր միջոցները և, ի վերջո, հասնելու ենք արդարադատության իրականացմանը»,–ասաց մեկ այլ ցուցարար։

Բողոքի ակցիայի մասնակիցներին միացավ նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Վերջինս, դիմելով հանրապետության դատավորներին, հորդորեց նրանց ինքնասիրություն ունենալ և անկախ որոշումներ կայացնել.

«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դատավորները վնգստում են, դուք ապացուցեք, որ  ոչ նախկինում և ոչ էլ հիմա չեք վնգստում, որ մենք ունենք իրավական պետություն։ Ապացուցեք, որ որպես անկախ դատարաններ կանգնելու եք մի մարդու առաջ, որը փորձում է կարծանել այս պետությունը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Քոչարյանի աջակիցները երեկ՝ սեպտեմբերի 9–ին բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ՝ Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանից պահանջելով անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը և Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննարկելու համար դատական նիստ նշանակել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի և ազատ արձակի երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

Նշենք, որ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ